Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Վիեննա

Ապրիլի 24-ի երեկոյան Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն: Հուշարձանի մոտ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրվել Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցական վարչության, հայ համայնքի միությունների կողմից: Այնուհետեւ եկեղեցում անց է կացվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո:

Երեկոյի ընթացքում ընթերցվել են Գեւորգ Էմինի «Հավերժի ճամփորդը» ստեղծագործությունից հատվածներ, հնչել է հայ դասական երաժշտություն: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ոչ պաշտոնական այցով Վիեննայում գտնվող Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նույն օրը Ավստրիայի ORF հեռուստաալիքով հեռարձակվել է հաղորդում «Versteckte Armenier» («Թաքնված հայեր») կամ «Konvertierte» («Կրոնափոխված») խորագրով:

Ապրիլի 28-ին Վիեննայի Bank Austria Kunstforum-ի ցուցահանդեսային համալիրում, որտեղ նաեւ այս օրերին ներկայացվում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների ցուցահանդեսը, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչությունը Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանավորության ներքո կազմակերպել էր հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Երեկոյին ելույթ են ունեցել դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչության ատենապետ Հայկ Ազենբաուերը:

Դեսպանը ելույթում մասնավորապես ընդգծել է այն հանգամանքը, որ հատկանշական է ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյի անցկացումը հատկապես Այվազովսկու կտավների ներքո, քանզի մեծանուն ծովանկարչի ամբողջ կյանքը սերտ կապված է եղել հայ իրականության եւ մշակույթի հետ, իսկ իր կյանքի վերջին տարիներին նա մի շարք նկարներ էր ստեղծել` նվիրված 1895-96թթ. հայկական ջարդերին, եւ մեծ բարեգործական գործունեություն էր ծավալել:
Երեկոյի ընթացում հայտնի ավստրիացի դերասանուհի եւ ռեժիսոր Միժու Կովաչը ընթերցել է հատվածներ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպից:

Հուշ-երեկոյին ներկա են եղել Ավստրիայում օտարերկրյա դեսպաններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, ավստրիացի պետական եւ պաշտոնատար անձինք, հասարակական գործիչներ, լրագրողներ, ավստրիահայեր:

Բուդապեշտ

Ապրիլի 25-ին Բուդապեշտում` Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են Հունգարիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Բուդապեշտի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հունգարահայ տարբեր կազմակերպությունների ղեկավարներ ու անդամներ: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել դեսպան Հովակիմյանը:

Խաչքարի մոտ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրվել Հայաստանի դեսպանության, Հունգարիայի հայ ինքնավարության, հայ համայնքի տարբեր միությունների եւ անհատների կողմից: Միջոցառումից հետո Բուդապեշտի կենտրոնի Նադ Բոլդոգ Ասսոնի (Տիրամոր) եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցվել է էկումենիկ պատարագ:

Պրահա

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան Պրահայում, որոնք կազմակերպվել էին Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու, չեխահայ համայնքի եւ «Արմենիա» ակումբի համատեղ ջանքերով` Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Պրահայի Սուրբ Յիլի եկեղեցում անցկացվեց հոգեհանգստի ժամերգություն` Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի կողմից:

Ժամերգությանը հետեւեց հուշ-երեկո քաղաքային գրադարանի մեծ դահլիճում, որտեղ ելույթներով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Ղուկասյանը եւ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը: Վերջինս հայ համայնքին ներկայացրեց Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի ուղերձը:
Այնուհետ չեխ եւ հայ երաժիշտների կատարմամբ հնչեցին դասական երաժշտության ստեղծագործություններ:

Միջոցառման ժամանակ ցուցադրվեց նաեւ ցեղասպանությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ: Երեկոյան GH ART Gallery ցուցասրահում բացվեց Պրահայում բնակվող տասնյակից ավելի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես` «96 տարի անց. ի հիշատակ» խորագրով: Միջոցառումները լուսաբանվեցին չեխական զանգվածային լրատվամիջոցների կողմից:

Վարշավա

Ապրիլի 24-ին Վարշավայում` Հայաստանի դեսպանության բակում տեղադրված խաչքարի մոտ, տեղի ունեցավ մոմավառության արարողություն: Ներկաների առջեւ ելույթ ունեցան Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը եւ Լեհաստանի Սեյմի եւ Սենատի լեհ-հայկական պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը:

Նույն օրը Վարշավայի հունակաթողիկ եկեղեցում հայ առաքելական եկեղեցու կարգի համաձայն տեղի ունեցավ պատարագ` նվիրված Քրիստոսի Հարության տոնին եւ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Սան Պաուլո

Ապրիլի 24-ի առավոտյան Սան Պաուլոյի Հայ առաքելական, ինչպես նաեւ հայ կաթողիկե եւ ավետարանական եկեղեցիներում տեղի ունեցան 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Սբ. պատարագներ, որից հետո դրանց մասնակիցները միացյալ շարասյունով այցելեցին «Արմենիա» հրապարակում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նորաբաց հուշարձան, ուր տեղի ունեցավ հոգեւոր արարողություն եւ ծաղկեպսակների զետեղում:

Ապրիլի 25-ի երեկոյան Սան Պաուլո նահանգի Օրենսդիր ժողովում, որը 1997 եւ 2004 թվականներին օրենքներ էր ընդունել Հայոց ցեղասպանոթյան ճանաչման վերաբերյալ, կայացավ խորհրդարանի ավանդական դարձած ամենամյա լիագումար նիստը` նվիրված Ցեղասպանության 96-րդ տարելիցին, որը նախագահում էր Օրենսդիր ժողովի նախագահ Բառռոս Մունյոզը: Նահանգի միացյալ զինվորական նվագախումբի կողմից կատարվեցին Հայաստանի եւ Բրազիլիայի պետական օրհներգերը, ներկաներին ընթերցվեց Բրազիլիայում Հայաստանի դեսպանի ուղերձը:

Միջոցառմանը մասնակցում էին նահանգային եւ դաշնային մի շարք պատգամավորներ, ճանաչված գիտնականներ ու անհատ գործիչներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, Սան Պաուլոյի համալսարանի հայագիտության ամբիոնի ուսանողներ ու դասախոսներ, հայկական դպրոցի աշակերտներ եւ ուսուցիչներ, լրագրողներ: Նիստի ավարտին մասնակիցներն այցելեցին խորհրդարանի բակում տեղադրված հայկական խաչքար-հուշարձան:

Զոհերի հիշատակին նվիրված համանման հանդիսավոր միջոցառումներ անցկացվեցին նաեւ Սան Պաուլոյի «Հայկական ակումբ» համալիրում, ՀԲԸՄ բրազիլական մասնաճյուղում եւ բրազիլահայ մի շարք այլ կազմակերպություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում