ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն խոստացել է ԱՄՆ ԱԱԳ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին դատի տալ՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում իր հաղթանակի դեպքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Սնոուդենը դավաճան է: Եվ եթե ես նախագահ դառնամ, մենք նրան դատի կտանք»,- ասել է նա նախընտրական հեռուստադեբատների ընթացքում:
Սնոուդենը 2013թ. հունիսին Washington Post ու Guardian թերթերին էր տրամադրել մի շարք գաղտնի նյութեր ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից համացանցում վերահսկման ծրագրերի վերաբերյալ:










































