Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները վերսկսել են անկումը՝ հայտնում է Gazeta.ru-ն։
Նյու Յորքի ապրանքային NYMEX բորսայում WTI թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը ընկել է 1.68 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 30.51 դոլարի։
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն ընկել է 1.86 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 30.62 դոլարի։
Անկումը տեղի է ունեցել հումքի ավելցուկի պահպանման և իրանական նավթի՝ շուկա վերադարձի մտավախությունների ֆոնին:








































