ԵՄ անդամ երկրների անհատական միջոցառումները, որոնք ձեռնարկվում են սահմաններին միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի նպատակներով, կարող են վտանգավոր լինել եվրոգոտու ապագայի համար։ Այս մասին հայտարարել է Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը եվրոգոտու ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Գնալով ավելի ու ավելի շատ անդամ երկրներ են անհատական միջոցառումներ սահմանում սահմաններին։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, դա բացասական պարույր է, որը կարող է շարունակել պտտվել։ Ես դա չեմ ցանկանում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ բաց սահմանները խիստ անհրաժեշտ են Եվրոպայի տնտեսական համագործակցության ու զարգացման համար։ «Դրա համար մեզ պետք է ավելի լավ աշխատել միասին, պաշտպանել արտաքին սահմաններն ու դա անել օպերատիվ կերպով»,- ընդգծել է Եվրախմբի նախագահը։










































