Երկրի վրա կյանքը անհնար կլիներ առանց Արեգակնային համակարգի այնպիսի մոլորակների, ինչպիսիք են Սատուրնը և Յուպիտերը: Այդ հսկաները դեպի իրենց են ձգում են հսկայական քանակությամբ աստղակերպեր և այլ երկնային մարմիններ, որոնք կարող էին վտանգավոր լինել մեր մոլորակի համար: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Եթե չլինեին Սատուրնը և Յուպիտերը, ապա խոշոր բոլիդները արդեն ոչնչացրած կլինեին Երկիրը: NASA-ի աստղաֆիզիկոս Թոմ Բարկլայի խոսքով՝ գիտնականները այդ եզրակացության են հանգել համակարգչային մոդելավորման օգնությամբ:
Արեգակնային համակարգի ձևավորման ընթացքում տիեզերական տարածությունում գտնվել են քարի բազմաթիվ բեկորներ, փոշի և այլ օբյեկտներ: Միայն հսկայական մոլորակների ուժեղ ձգողականության շնորհիվ է տիեզերական տարածությունը արագ մաքրվել՝ հնարավոր դարձնելով Երկրի վրա կյանքը:












































