Բրիտանական խորհրդարանի պատգամավորները հունվարի 18-ին կքննարկեն ամերիկացի միլիարդատեր, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Դոնալդ Թրամփի մուտքը երկիր արգելելու մասին միջնորդագիրը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Համայնքների պալատին (ստորին պալատ), որտեղ այդ հարցով վերջնական որոշում է ընդունվել։
Ակնկալվում է, որ քննարկումը կսկսվի Վեսթմինսթերյան դահլիճում և կտևի 3 ժամ՝ զգալիորեն ավելի, քան հանրային միջնորդագրերով քննարկումների սովորական տևողությունն է։
Թրամփը մուտքի արգելքի դեպքում արդեն սպառնացել է անհապաղ դադարեցնել ինչպես ընթացիկ, այնպես էլ ցանկացած ապագա ներդրումները Միացյալ Թագավորության տարածքում։








































