Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ի պատասխան Դամասկոսի ռմբակոծման՝ 24 ժամվա ընթացքում Իսրայելին վերջնաժամկետ կհայտարարի՝ պահանջելով դադարեցնել հարձակումները Սիրիայի դեմ: Հակառակ դեպքում Սիրիայի նախագահը սպառնում է պատասխան հարվածով: Այս մասին հայտնում է իսրայելական MIGnews առցանց պարբերականը՝ հղում անելով Քուվեյթի al-Rai թերթին:
Թերթի աղբյուրները, որոնք մոտ են Ասադին, հաստատում են նաև, որ Սիրիայի նախագահը վերջնաժամկետ է փոխանցել ռուսներին, որում պահանջում է Մոսկվայի միջոցով ԱՄՆ-ից ստանալ պարտավորություն Սիրիայի թիրախների նկատմամբ նման հարձակումների դադարեցման մասին:
Նույն աղբյուրը հաղորդում է, որ հաջորդ հարձակումը կառաջացնի Սիրիայի մոտ ծայրաստիճան հիվանդագին արձագանք՝ առանց նախազգուշացման պատերազմ:








































