Սիրիայի զինված ընդդիմադիրները պնդում են, որ երկրի արևելքում՝ Դեյր Էլ-Զոր մարզում, խփել են սիրիական բանակի ուղղաթիռ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդին:
Ակտիվիստների տվյալներով՝ ուղղաթիռում գտնվել է ութ զինծառայող, որոնք բոլորը զոհվել են:
Տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:










































