Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն այսօր մեկնում է Հունաստան, որտեղից էլ՝ Թուրքիա։
Համոնդը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի հետ և քննարկելու է ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև Լոնդոնում Սիրիայի վերաբերյալ փետրվարի 4-ին կայանալիք կոնֆերանսի անցկացման հարցը։ Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։
Համոնդը Թուրքիայում ելույթ է ունենալու դեսպանների կոնֆերանսում, ինչպես նաև այցելելու է թուրք-սիրիական սահմանին գտնվող փախստականների ճամբարներ։








































