ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ զբոսաշրջային քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Ջենիֆեր Լոպեսի վրա, երբ վերջինս լողափին հացազրույց էր տալիս, գրում է lifenews.ru-ն:
Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է լրագրող Ռոբ Մարչիանոն, որի հետ երգչուհին խոսել է այն պահին, երբ հնչել է կրակոցը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հաստատել են, որ լողափին ներկաներից ոչ ոք չի տուժել:
Ներկայում ոստիկանները որոնում են կրակողին։








































