Tuesday, 23 06 2026
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի

Պաշտոնական. Սերժ Սարգսյանն ընդունել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում ապրիլի 29-30-ը անցկացվող Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի մասնակիցներին:

Նախագահը ողջունել է խորհրդաժողովին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին, նշելով, որ յուրաքանչյուր հայի համար շատ կարևոր է և պարտադիր՝ պարբերաբար այցելել Հայաստանի Հանրապետություն, որպեսզի կարողանա անմիջականորեն տեսնել և զգալ իր պատմական Հայրենիքի ձեռքբերումներն ու խնդիրները, հպարտանա, որ չնայած բազմաթիվ խնդիրներին, ունենք անկախ պետություն՝ լավատեսորեն և վստահ իր ապագային նայող, հաջողություններ արձանագրող և վստահ` այդ ապագայի նկատմամբ:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ բացի ճանաչողական այցերից, յուրաքանչյուր հայից ակնկալվում է նաև գործնական մասնակցություն ունենալ մեր պետության զարգացման ընթացքին:

«Ցավոք, մեր սփյուռքահայ քույրերի և եղբայրների մեծ մասի մոտ թյուր կարծիք կա, որ չի կարելի Հայրենիքում բիզնես ունենալ, դրամ վաստակել: Սա շատ սխալ մոտեցում է, որովհետև Հայրենիքում գործարարությամբ զբաղվելը, դրամ վաստակելը ամենագործուն մասնակցությունն է Հայաստանի զարգացմանը, որովհետև Հայրենիքում վաստակած յուրաքանչյուր դրամից որոշակի հարկեր եք վճարում, աշխատատեղ, համախառն ներքին արդյունք եք ապահովում և այլն: Բացի այդ, եղած արտադրության կողքին այսպես, թե այնպես, նաև այլ փոքր ու միջին բիզնեսներ են զարգանում»,-ասել է Նախագահ Սարգսյանը, կոչ անելով հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց սփյուռքահայ բոլոր գործարարներին` մասնակցել մեր երկրի տնտեսական հզորացմանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարության, Հայ-կանադական գործարար խորհրդի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի համատեղ նախաձեռնությունը՝ ստեղծել «Հայկական առևտրական ցանց» ընկերակցություն: Նախագահը հույս է հայտնել, որ այն կդառնա գործուն կառույց, ի դեմս որի` Հայաստանը կունենա վստահելի գործընկեր, որը կարող է հանդես գալ նախաձեռնություններով, ապահովել հետադարձ կապ նաև գործարար-պետական կառույցներ հարաբերություններում:

Հանդիպման մասնակիցները ևս կարևորել են «Հայկական առևտրական ցանց»-ի ստեղծման նախաձեռնությունը, նշելով, որ այն կարող է ոչ միայն Հայրենիքի, այլ նաև Սփյուռքի գործարար միավորումների միջև ապահովել արդյունավետ կապ և համագործակցություն:

Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև Հայաստանի տնտեսության, երկրում իրականացվող բարեփոխումների, արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում