«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, ով քաղցկեղի դեմ բուժման կուրս է անցնում, կրկին ԱՄՆ է մեկնելու` բժշկական հետազոտության ենթարկվելու նպատակով:
«Երկուշաբթի կրկին Նյու Յորք եմ մեկնելու, քանի որ մի շարք թեստեր պետք է անցնեմ: Ես ստիպված եմ պարբերաբար հետազոտությունների ենթարկվել: Կբացակայեմ, հավանաբար, մինչև հինգշաբթի»,- AP-ն մեջբերում է Վիլանովայի խոսքը:
Հիշեցնենք, որ վիրահատությունից հետո մասնագետը բուժման կուրս է ստացել ԱՄՆ-ում 10 շաբաթ: Նշված ընթացքում թիմը գլխավորում էր գլխավոր մարզչի օգնական Խորդի Ռոուրան:








































