Երաժիշտ Դևիդ Բոուիի մարմինը գաղտնի դիակիզել են Նյու Յորքում մահից անմիջապես հետո՝ հայտնում է The Daily Mirror-ը։ Դիակիզմանը ներկա չեն եղել ո՛չ նրա հարազատները, ո՛չ ընկերները։
«Չի եղել որևէ հանրային կամ մասնավոր արարողություն։ Ոչինչ չի եղել»,- ասել է աղբյուրը։ Այդպես է արվել՝ համաձայն երաժշտի կտակի, ով հայտնել էր, որ «ցանկանում է հեռանալ առանց աղմուկի»։











































