«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ցանկանում է ապագայում վերադառնալ արգենտինական ֆուտբոլ:
«Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ վերադառնալ արգենտինական ֆուտբոլ: Ստիպված եմ եղել լքել Արգենտինան շատ փոքր տարիքում: Այդպես է դասավորվել ճակատագիրս: Տեղափոխվել եմ «Բարսելոնա», որտեղ կառուցել և զարգացրել եմ կարիերաս:
Ցանկանում եմ ապագայում արգենտիանական ֆուտբոլ վերադառնալ: Բայց միայն Աստված գիտի, թե ինչ կլինի ապագայում»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մեսսիի խոսքերը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մեսսին հայտարարել է, թե ցանկանում է կարիերան ավարտել տանը, իսկ իր տունը «Բարսելոնա»-ն է:










































