Հարավային Կորեայում հայտնվել են Հյուսիսային Կորեայի քարոզչական թռուցիկները: Այս մասին հաղորդում է «Ռենհափ»-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեին:
Նշվում է, որ թռուցիկները գտնվել են հարավկորեական սահմանամերձ քաղաքներում՝ ինչպիսիք են Սեուլից հյուսիս գտնվող Իլսան և Փխաջու քաղաքները: Ոստիկանությունը կարծում է, որ թռուցիկները նետվել են հունվարի 14-ին՝ լուսաբացին:
Հյուսիսային Կորեայի քարոզչական թռուցիկները հարավկորեական քաղաքներում են հայտնվում երրորդ օրն անընդմեջ: Մասնագետների կարծիքով՝ այդ միջոցառումը Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկվել է ի պատասխան բարձրախոսների միջոցով Հարավային Կորեայի քարոզչական հեռարձակման վերականգնման:










































