Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության առաջին նախնական արդյունքները: Մշակվել են 464 տեղամասի արդյունքները:
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝«Առաքելություն» կուսակցույունը ստացել է 2692 ձայն կամ 0.64%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 97 189 ձայն կամ 23.07%-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 35 732 ձայն կամ 8.48%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 18 499 ձայն կամ 4.39%-ը, ՀՅԴ՝ 15 99 կամ 3.80%, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 235 512 ձայն կամ 55.89%-ը, «Օրինաց երկիրը»՝ 15 733 ձայն կամ 3.73 %-ը:
Երևանի ավագանու ընտրություններին ԿԸՀ հրապարակած տվյալներով մայիսի 5-ին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 437 021 ընտրող կամ ընտրողների 53,53 տոկոսը:
Ոստիկանության հայտնած տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է:









































