Վենեսուելայի կառավարությունը հանցագործության դեմ պայքարում գործի կդնի իր բանակային զորամիավորումները: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Միգել Ռոդրիգեսին:
«Դա կլինի շատ կարևոր գործիք քաղաքացիների անդորրը ապահովելու համար: Զինվորներին օգտագործելով՝ կարելի է շատ արագ նվազեցնել հանցագործության ցուցանիշները»,- ասել է Ռոդրիգեսը:
Փորձագետները ենթադրում են, որ իշխանություններին նման քայլի է դրդել վերջին տարիներին հանցագործությունների հետ կապված արտակարգ իրավիճակը:
Միայն 2012թ.-ի տվյալներով՝ սպանություններն աճել են 14 տոկոսով՝ գերազանցելով 16 հազարը:









































