Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը քննարկել են Ուկրաինայի դրությունը, մերձավորարևելյան խնդիրը, իրավիճակը Կորեական թերակղզում: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«Հունվարի 13-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց: Պետության ղեկավարները հանգամանալից քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցերը, մերծավորարևելյան խնդիրը` Սիրիայի ճգնաժամի լուծման ուղիներ որոնելու շեշտադրությամբ, ինչպես նաև Կորեական թերակղզում իրավիճակը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Վլադիմիր Պուտինը մասնավորապես ընդգծել է Կիևի` ամբողջական և պարտադիր կերպով Մինսկի պայմանավորվածությունների պարտականություններին հետևելու անհրաժեշտությունը, այդ թվում` Դոնբասի հետ երկխոսություն հարթելու մասով, Սահամանդրության պատրաստվող փոփոխությունները նրա հետ համաձայնեցնելով, տեղի ընտրություններ անցկացնելով, հատուկ կարգավիճակի և համաներման օրենքի ուժի մեջ մտնելով»,- նշվում է հաղորդագրությունում:
ՌԴ և ԱՄՆ ղեկավարները քննարկել են նաև տարբեր ձևաչափերի շփումները, այդ թվում` ռազմական գծով` ուղղված Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարին:









































