Կիրակի Մադրիդի մոտ ռետրո ինքնաթիռների շոուի ժամանակ կործանվել է թեթևշարժիչային Hispano HA-200 Saeta օդանավ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ականատեսներից մեկը իր բջջայինով նկարահանել է վթարը: Հնարքներից մեկի ժամանակ օդաչուն կորցրել է կառավարումը և մխրճվել «Կուատրո Վիետնոս» օդակայանի տարածքում գտնվող ծառայողական կառույցի մեջ:
Պայթյուն է որոտացել, շենքը սկսել է հրդեհվել: Օդաչուն ծանր վնասվածքներ է ստացել և մահացել հիվանդանոցում: Միջադեպի հետևանքով 8 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկաններ, զինվորականներ և հրշեջներ:







































