Սիրիայում զինված ընդդիմությունը թունավոր զարին գազ է կիրառել: Այս մասին են վկայում Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումները քննող ՄԱԿ-ի հանձնաժողովին բժիշկ փորձագետների ներկայացրած տվյալները:
Հանձնաժողովի անդամ, նախկինում Հարավսլավիայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային ատյանի գլխավոր դատախազ Կարլա դել Պոնտեն ասել է. «Ելնելով մեր հավաքած տեղեկություններից՝ ապստամբները քիմիական զենք են օգտագործել՝ կիրառելով զարին գազ:
Սակայն մեր հետաքննության արդյունքները հետագայում պետք է վերստուգել և լրացուցիչ վկայությունների միջոցով համոզվել դրանում: Ներկայումս մենք չկարողացանք ճշտել՝ արդյոք Սիրիայում միայն ընդդիմադիրնե՞րն են թունավոր գազ կիրառել»:










































