Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության առաջին նախնական արդյունքները: Մշակվել են 16 տեղամասի արդյունքները:
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝«Առաքելություն» կուսակցույունը ստացել է 1565 ձայն կամ 0.67%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 47 073 ձայն կամ 20.08%-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 20 342 ձայն կամ 8.68%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 10 640 ձայն կամ 4.54%-ը, ՀՅԴ՝ 9382 կամ 4.00%, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 136 344 ձայն կամ 58.16%-ը, «Օրինաց երկիրը»՝ 9072 ձայն կամ 3.87 %-ը:
Երևանի ավագանու ընտրություններին ԿԸՀ հրապարակած տվյալներով ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 437 021 ընտրող կամ ընտրողների 53,53 տոկոսը:
Ոստիկանության հայտնած տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է:








































