«Ինձ համար անսպասելի էր այդ հրաժարականը, որովհետև ես դրա համար հիմքեր չէի տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականին:
«Բնականաբար կարող են լինել անհամաձայնություններ՝ մարդու իրավունքների զեկույցի հետ կապված: Անհատ ՀՀԿ-ական պատգամավորներ իրենց անձնական կարծիքն են հայտնել՝ ելույթներ ունենալով, և ոչ թե խմբակցության կարծիքն են հայտնել»:
Հարցին՝ Կարեն Անդրեասայնի հրաժարականը արդյո՞ք իշխանության կողմից ճնշման արդյունք չէ, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «ՄԻՊ-ի պոստն այն պոստն է, որտեղ ներկայացված անձը պետք է շատ ազատ լինի, պետք է լինի ժողովրդավարական անձնավորություն, ոչ մի գաղտնիք չպետք է պահի, և եթե կան նման խնդիրներ, ինքը պետք է արձագանքի: Ես կարող եմ ասել, որ նման երևույթ չի եղել: Դա պարզապես նախնական հրաժարական է, ինձ թվում է նա դեռ մտածելու ժամանակ ունի, և երկրորդ անգամ եթե կպնդի իր հրաժարականը, արդեն դա կդառնա քննարկման առարկա:
Որևէ խոսակցություն չի եղել, քննարկումներ չեն եղել ո՛չ ՀՀԿ-ում, ո՛չ իշխանության ներսում, որևէ համաձայնություն չի եղել, դա Կարեն Անդրեասյանի անձնական որոշումն է եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































