Համաձայն Ռումինիայում գործող օրենքի՝ յուրաքանչյուր բանտարկյալ կարող է իր պատժաժամկետը կրճատել 30 օրով, եթե գիրք հրատարակի։
Ռումինիան ծրագրում է փոփոխել օրենքը, որը թույլ է տալիս նվազեցնել պատժաժամկետը գիրք գրելուց հետո՝ հայտնում է Euobserver-ը։
Իշխանությունները նման քայլի են դիմում այն բանից հետո, երբ պարզվել է, որ վերջին 2 տարում դատապարտյալներն ավելի քան 400 գիրք են հրատարակել։










































