Հանրապետականները տոնում են Տարոն Մարգարյանի հաղթանակը: Ինչպես հայտնեցին Ավանի բնակիչները, քիչ առաջ թաղամասում հրավառություն էր: ԳԱԼԱ-ին հայտնել են, որ ՀՀԿ նախընտրական շտաբի մոտ հավաքվածները հրավառություն են արել:
Իսկ մինչ ավանցիները տոնում են Տարոն Մարգարյանի հաղթանակը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հավաքվել են հանրապետական բոլոր ներկայացուցիչները:
Կուսակցության գրասենյակում են գտնվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և կուսակցության այլ ներկայացուցիչներ:









































