Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/04 ընտրատեղամասում ձայների հաշվարկի արդյունքում ՀՀԿ թեկնածուն ստացել է 345 ձայն, ԲՀԿ-ն՝ 123 ձայն, «Բարև Երևան» դաշինքը՝ 87 ձայն, ՀԱԿ-ը՝ 33 ձայն, ՀՅԴ-ն՝ նույնպես 33 ձայն, ՕԵԿ-ը՝ 28 ձայն, իսկ «Առաքելություն» կուսակցությունը՝ 12 ձայն: 15 քվեաթերթիկ համարվել է անվավեր, երկու ծրար քվեատուփում եղել են առանց քվեաթերթիկի:
ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչները համոզված են, որ կարուսել է եղել, ինչի արդյունքում ավելացել են ՀՀԿ-ի ձայները: Նրանք պատրաստվում են հատուկ կարծիք ներկայացնել հանձնաժողովի նախագահին ընտրությունների արդյունքների հետ համաձայն չլինելու մասին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































