Ֆրանսիայում վաճառքի է դրվել զբոսանավը, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին։ Ինչպես հայտնում է Rambler News Service-ը, այն գնահատվել է 2 մլն եվրո։
Զբոսանավի վաճառքով զբաղվում է Coldwell Banker գործակալությունը, որը մասնագիտացած է առանձնատների ու ամրոցների վաճառքով։
Ներկայում Amazon/Welsh Liberty զբոսանավը կայանում է ֆրանսիական Լիմե քաղաքի նավահանգստում՝ Փարիզից ոչ հեռու։ Նավը կարող է տեղակայել 60 ուղևորի, այնտեղ կան 6 առանձին հարմարավետ խցեր հատկապես կարևոր հյուրերի համար։ Պատշգամբների ու դիտահարթակների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1000 քառակուսի մետր։











































