Երեքշաբթի Ստամբուլում իրականացված ահաբեկչության բոլոր 10 զոհերը եղել են Գերմանիայի քաղաքացիներ՝ հայտնել է Թուրքիայի իրավապահ մարմինների աղբյուրը։
Մինչ այս պահը պաշտոնապես հաղորդվել էր 8 գերմանացի զբոսաշրջիկների մահվան մասին։ «Մենք կարծում ենք, որ մյուս երկու զոհերը նույնպես գերմանացիներ են»,- ասել է աղբյուրը՝ փոխանցում է DPA գործակալությունը։
Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը։











































