Թիվ 7/05 և 7/35 ընտրատեղամասերում քիչ առաջ անջատվել է էլեկտրականությունը: Կարճ ժամանակ դադարեցվեցին քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը, սակայն հետո լապտերիկներ բերեցին ու շարունակում են հաշվարկի գործընթացը:
168.am-ի փոխանցմամբ՝ սակայն տեղամասում քաոսային վիճակ է, հաշվարկին զուգահեռ պարբերաբար հեռախոսազանգեր են կատարում՝ պարզելու համար, թե երբ են միացնելու հոսանքը:









































