Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը վստահ է, որ Խոսեպ Գվարդիոլան կարող է հաջողությունների հասնել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իսպանացի մասնագետը կհեռանա մյունխենյան ակումբից:
«Հնարավոր չէ նախապես գուշակել, թե ինչպես կընթանան այս կամ այն մարզչի գործերը որևէ ակումբում: Դա շատ հանգամանքներից է կախված: Այժմ անգամ հայտնի չէ, թե որ ակումբը կգլխավորի Խոսեպը:
Սակայն ես վստահ եմ, որ նա իր որակներով, դավանած խաղաոճով և ֆուտբոլի ընկալմամբ լավ կդրսևորի իրեն Անգլիայի Պրեմեիր լիգայում: Հեռանալու մասին հայտարարելուց հետո Պեպը չի փոխվել: Նա կենտրոնացած է և մոտիվացված»,- Goal-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը:








































