Բելգիայի ոստիկանությունը պարզել է, թե որոնք են այն 3 բնակարանները, որտեղ ապրել են 2015 թ. նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչություններն իրագործողները: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով երկրի դատախազությանը:
«Հետաքննիչները կարողացել են 3 հասցե պարզել, որոնք օգտագործել են 2015 թ. նոյեմբերի 13-ի ահաբեկչություններն իրագործողները»,- մեջբերում է գործակալությունը Բելգիայի դաշնային դատախազության ներկայացուցիչ Էրիկ վան դեր Սիրթի հայտարարությունը:
Բնակարաններից մեկը գտնվում է Շառլերուա քաղաքում, որտեղ ոստիկանները հայտնաբերել են ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդի մատնահետքերը, որն ավելի ուշ ոչնչացվել է Փարիզի մոտ հատուկ գործողության ժամանակ, երկրորդ բնակարանը գտնվում է Բրյուսելում՝ Սհարբեք շրջանում: Հասցեների ցուցակում նշված է նաև ոչ մեծ տուն Օվլեում՝ Ֆրանսիայի սահմանի մոտ:











































