Այս պահին Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված 7/26 ընտրատեղամասում հաշվում են քվեաթերթիկները:
Ընտրատեղամասը փակվելուց հետո տեղամաս է մտել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Վլադիմիր Կոստանյանը և նստելով հանձնաժողովի նախագահի գլխավերևում՝ հորդորեց հաշվել քվեաթերթիկները: Նա ժամանակ առ ժամանակ դիտողություն էր անում հանձնաժողովի նախագահին, որ երբ տուփից հանում է ԲՀԿ-ի թերթիկը, բարձր ձայնով ասի ԲՀԿ:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ մի շարք անվավեր քվեաթերթիկներ են դուրս եկել, հիմնական խաչ քաշած բոլորի վրա: Անվավեր քվեաթերթիկներից ոմանց վրա ընտրողը երկու անգամ է նշում արել՝ և թվի վրա և քվեարկության վանդակում:
Քվեաթերթիկներից մեկում էլ ընտրողը իր համար նշել էր 8-րդ տողը և վրան գրել՝ «Ընտրում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի պապային, բայց անունը չգիտեմ»: Հանձնաժողովի ՀՀԿ-ի անդամը թույլ չէր ուզում տալ, որ այդ քվեաթերթիկը նկարենք: Նրա գնահատմամբ՝ «ապուշություն են գրել»:
Մի քվեաթերթիկների վրա էլ ընտրողը բոլոր տողերի վրա գրել էր Տարոն Մարգարյան ու ձևավորել քվեաթերթիկը Մարգարյան ազգանունով: Ըստ հանձնաժողովականների, ընտրողն այդպես իր սերն է արտահայտել քաղաքապետի նկատմամբ:
Մեծ ոգևորությամբ է ընդունվել «Առաքելություն» կուսակցության առաջին և առայժմ միակ քվեաթերթիկը:











































