Շվեդիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված Södra Latin հեղինակավոր գիմնազիայի ադմինիստրացիան իր աշակերտների համար բացել է ևս մեկ հավելյալ հանդերձարան, բացի առկա՝ տղամարդկանց ու կանանց համար նախատեսված հանդերձարաններից:
Ենթադրվում է, որ այնտեղ կարող են զգեստափոխվել գիմնազիայի այն սաները, որոնք իրենց համարում են թե՛ արական, թե՛ իգական սեռի ներկայացուցիչներ, գրում է NEWSru.co.il-ը:
Ադմինիստրացիայի որոշումը հավանության է արժանացել ուսանողական խորհրդի կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիայի մանկապարտեզներից մեկում չկա աղջիկ-տղա տարաբաժանում: Մանկապարտեզը չի փակվել՝ այնտեղ նախկինի պես այցելում են նույն 33 երեխաները, իսկ մանկապարտեզի ղեկավարությունը փորձում է ստեղծել մթնոլորտ, որը հանդուժող է գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների ու տրանսսեքսուալների հանդեպ: Միայն թե հիմա նրանք սեռային տարաբաժանում չունեն՝ նրանք պարզապես «ընկերներ են»:











































