Գիտնականներն անընդհատ ուսումնասիրում են տղամարդկանց ու կանանց հարաբերությունները և գալիս են զարմանալի եզրահանգումների: Ահա ամուսնության վերաբերյալ ամենազարմանալի փաստերը.
Մեղրամիսը առասպել է: Իրականում, զույգը իսկապես երջանիկ է դառնում ամուսնությունից մեկ տարի անց:
Առցանց խաղերը կարող են վնասել հարաբերություններին: Բրիգամի համալսարանի գիտնականների խոսքերով՝ խաղեր սիրող ամուսինների 75 %-ն ավելի շատ ջանքեր է գործադրում հարաբերությունները փրկելու համար:
Ֆլորիդայի համալսարանի գիտնականները հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել: Բարկությունն օգտակար է հարաբերությունների համար:
Մի արտասովոր հետազոտությունը հայտնաբերել է, որ իրար հետ ապրող զույգերն ավելի երջանիկ են, քան ամուսինները. նրանք ավելի շատ հարգանք են տածում միմյանց նկատմամբ:
Ինչ վերաբերում է սեքսին, ապա պարզ է դարձել, որ որքան ուշ է մարդ զրկվում կուսությունից, այնքան բարձր է բավարարվածության մակարդակը հասուն տարիքում: Նույնը վերաբերում է նաև զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններին. դրանք չպետք է տեղի ունենան առաջին ժամադրության ժամանակ:
Եվս մեկ հետազոտութուն հայտնաբերել է, որ ամուսնացած մարդիկ ավելի երկար են ապրում, քան միայնակները: Նրանք նաև ավելի քիչ են հազվադեպ հիվանդություններից տառապում: Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են, որ մինչև 30 տարեկան երիտասարդները դեռ հավատում են հեքիաթների՝ կարծելով, որ իրենց ամուսնությունը կտևի մինչև կյանքի վերջը:
Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ ամուսնացած կանայք ավելի շատ ալկոհոլ են օգտագործում, քան միայնակները: Իսկ ահա տղամարդիկ հակառակը՝ դադարեցնում են ակոհոլ օգտագործելը:










































