Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան կհանդիպի ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունների հետ, Սիրիայի շուրջ կարգավորումը քննարկելու համար, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ նախապես դե Միստուրան հանդիպում է ծրագրել միայն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, սակայն հետո հայտարարել, որ հանդիպմանը կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:






































