4/23 ընտրատեղամասում մի դիտորդական կազմակերպության անդամ, որը չցանկացավ ներկայանալ, 20.15-ին մտավ ընտրատեղամաս: Հիշեցնենք, որ ընտրական գործընթացի ավարտից՝ ժամը 20.00-ից հետո որևէ մեկը իրավունք չունի մտնել ընտրատեղամաս: Ընտրատեղամասը հսկող ոստիկանները կողպված դուռը բանալիով բացեցին և նրան ներս թողեցին: Ոստիկանները աշխատում էին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի և անդամների ցուցումների համաձայն:
Հանձնաժողովի նախագահ Աշոտ Պռազյանը իրեն ուղղված հարցին` ինչո՞ւ է թույլ տալիս ներս ու դուրս անեն, պատասխանեց, թե դուք պրովոկացիա եք անում, մենք չենք տեսել: Ի դեպ, այդ անձը տոպրակով հյութեր էր բերել: «Առաջին լրատվականի»-ի հարցին` դիտորդի լիազորությունների մեջ մտնո՞ւմ է հանձնաժողովի անդամներին սպասարկելը, նա պատասխանեց, թե իր ընկերների խնդրանքով է բերել:









































