Պապարացիները կիրակնօրյա ընթրիքից հետո Բեյոնսեին լուսանկարել են Ջեյ-Զիի հետ, հայտնում է spletnik.ru-ն:
Դիտելով լուսանկարները` երկրպագուները եզրակացրել են, որ Բեյոնսեն կրկին հղի է, քանի որ խնամքով մարմինը թաքցրել է լայն զգեստի տակ:
Ամուսնու հետ ընթրիքին Բեյոնսեն հագել է սև շրջազգեստ և լայն բաճկոն: Աստղը ձեռքերով ջանացել է ծածկել փորը:









































