Դուբայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական հանդիպում անցկացրեց Ֆրանկֆուրդի «Այնթրախտ»-ի դեմ:
Հանդիպումն ավարտվեց «մեղուներ»-ի ջախջախիչ հաղթանակով: Տոմաս Տուխելի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Այնթրախտ»-ի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Իլկայ Գյունդողանը, Ադրիան Ռամոսը և Շինջի Կագավան:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց երկրորդ խաղակեսի առաջին րոպեներին:
«Բորուսիա»-«Այնթրախտ»՝ 4:0
1:0 Գյունդողան 11մ. (39՛), 2:0 Ռամոս (48՛), 3:0 Կագավա (62՛), 4:0 Ռամոս (68՛)









































