Սիրիայի իշխանությունները Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսին հասցված ավիահարվածները որակել են որպես պատերազմի հայտարարություն, հայտնում է CNN-ը:
Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այդ հարվածը նշանակում է, որ Իսրայելը կապված է երկրի ներսում գործող ահաբեկչական ուժերի հետ: Նա հավելել է, որ երբ ժամանակը գա, Սիրիան վրեժ կլուծի Իսրայելից ու այն եղանակով, որը հարմար կգտնի:
Կիրակի լուսադեմին Իսրայելը գնդակոծել է Դամասկոսի մերձակայքում գտնվող հետազոտական կենտրոնը, իսկ նախօրեին ավիահարվածներ էր հասցրել Սիրիայի տարածքին:










































