Այսօր Արմեն Սանամյանը պայմանագիր ստորագրեց «Ալաշկերտ»-ի հետ և համալրեց ակումբի մարզչական կազմը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
50-ամյա մասնագետը մարզչական Pro կարգ ունի և 2013 թ. որոշակի ժամանակ աշխատել է «Ալաշկերտ» ակումբում:
Տեղեկացնենք, որ միջանկյալ երկու տարի ժամանակահատվածն Արմեն Սանամյանն անցկացրել է Լիբանանում:
Նա աշխատել է մայրաքաղաքի «Նեժմեհ» ակումբում որպես գործադիր տնօրեն, և այդ տարիներին «Նեժմեհ»-ը նախ դարձել է Լիբանանի չեմպիոն, ապա 3-րդ մրցանակակիր:








































