Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ խոստացել է կիսվել Ստամբուլում իրականացված ահաբեկչության մանրամասներով։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետին մոտ կանգնած աղբյուրը։
Նա նաև հաստատել է, որ ահաբեկչության հետևանքով գրանցված 10 զոհերի մեծ մասը Գերմանիայի քաղաքացիներ են։ Ավելի վաղ Մերկելը չէր բացառել, որ Ստամբուլի ահաբեկչության զոհերի թվում կարող են լինել Գերմանիայի քաղաքացիներ։











































