Ազգային վիճակագրական ծառայության կողմից ամփոփվել են առաջին եռամսյակի նախնական ցուցանիշները:
Առաջին երեք ամիսներին հանրապետությունում գրանցվել է 10 հազար 251 կենդանի ծնունդ , իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնելիությունը կազմել էր 10 հազար 625 կենդանի ծնունդ:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքերով, նույն ժամանակահատվածում արձանագրվել է մեռելածնության 219 դեպք, 2010 թ.-ի 202 դեպքի համեմատ:









































