Այսօր կեսօրն անց, Երևանի ժամանակով 14:30-ին զինված հարձակում է տեղի ունեցել Պոլսո հայոց պատրիարքարանի` Ստամբուլի Գում Գափու թաղամասում գտնվող մայր եկեղեցու վրա: Այս մասին հաղորդում է «Երկիր Մեդիա»-ն՝ հղում անելով թուրքական «Ռադիկալ» պարբերականին:
Պոլսահայ գործիչ Կարո Փայլյանը թերթին հայտնել է, որ անհայտ անձը Պատարագի ժամանակ մոտեցել է պատրիարքարանի դռանը և ատրճանակով 7 անգամ կրակել օդ, հետո փախել եկեղեցու տարածքից:
Հարձակումից հետո մեծ թվով ոստիկաններ են ժամանել: Մենք փորձում ենք կապ հաստատել Պոլսո Հայոց պարիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ: