Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հարցազրույց է տվել արգենտինական El Grafico ամսագրին: Մեսսին խոսել է նաև Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ռոնալդուն երբեք խաղից հետո չի խնդրել մարզաշապիկս: Նույն կերպ վարվել եմ նաև ես: Ես ընդհանրապես մարզաշապիկ փոխանակելու մեծ սիրահար չեմ:
Երբ հանդիպում ենք «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունների ժամանակ, միայն բարևում ենք միմյանց: Մենք խոսելու ընդհանուր թեմա չունենք, քանի որ թիմակիցներ չենք»:








































