Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը, ով պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, հայտարարել է, որ նախագահ դառնալուց հետո չի պատրաստվում արագ հանել զորքերը Իրաքից.
«Ես կվարվեի` ինչպես անցյալում էր: Դու գնում ես պատերազմ, հաղթում ես, իսկ այս երկիրն ու նրա հարստությունները դառնում են քոնը: Իսկ մենք… ծախսել ենք հարյուր միլիարդավոր դոլարներ, այդքան կորուստներ ունեցել ու գնում ենք: Մենք պետք է Իրաքի ողջ նավթը վերցնենք մեզ: Այլապես այն կվերցնի Իրանը: Այնուհետև Իրանը կգրավի ևս մի քանի երկիր և կլինի ավելի ուժեղ, քան երբևէ: Մեր երկրի ղեկավարներն ուղղակի հիմար են», ասել է Տրամպը` ելույթ ունենալով Լաս Վեգասում:
Նա անդրադարձել է նաև Լիբիայի հարցին` կրկին վերահաստատելով, որ իրեն այնտեղ նավթն է հետաքրքրում. «Ինձ Լիբիան կհետաքրքրեր միայն մեկ դեպքում` եթե նավթը մեզ բաժին հասներ», ասել է նա:









































