«Տորինո»-ն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Չիրո Իմոբիլեին, ում իրավունքները պատկանում են Դորտմունդի «Բորուսիա»-ին:
Sky Sport Italia-ի տեղեկությունների համաձայն՝ «Տորինո»-ն ցանկանում է վարձակալել «Սևիլիա»-ի խաղացողի տրանսֆերը: Նշվում է, որ իտալացիները պատրաստ են 1 մլն եվրո վճարել գործարքի դիմաց:
Իմոբիլեն արդեն հանդես է եկել «Տորինո»-ում 2013/14 թվականների մրցաշրջանում՝ դառնալով Ա Սերիայի լավագույն ռմբարկու:







































