Բրիտանացի հանգուցյալ երաժիշտ Դևիդ Բոուիի կարողությունը գնահատվում է 600 մլն ֆունտ՝ հայտնում է Daily Mail-ը։ Պարբերականի կանխատեսմամբ՝ կյանքից հեռանալուց հետո նրա կարողությունը զգալիորեն կավելանա։ Նշվում է, որ երեկ նրա երկու տասնյակից ավելի ալբոմների ու ավելի քան 100 սինգլների վաճառքը «թռչել» են։
Ավելի վաղ հաղոդվել էր, որ Բոուիի վերջին ալբոմը՝ Blackstar-ը, դարձել է բրիտանական հիթ շքերթի առաջատար։ Բացի դրանից՝ երաժշտի աշխատանքները հայտնվել են iTunes-ի չարտերի գագաթնակետին։
Հավանաբար Բոուին կհետևի Մայքլ Ջեքսոնի, Էլվիս Փրեսլիի և Ջոն Լենոնի օրինակին, որոնց ստեղծագործությունները շարունակում են մեծ գումարներ բերել նույնիսկ նրանց մահից հետո։ Բոուիի ունեցվածքի մեծ մասը կուտակվել է 1974-2004 թթ. հաջող համաշխարհային շրջագայությունների ընթացքում։
Երաժիշտը գրել է ավելի քան 700 երգ, վաճառել 140 մլն ձայներիզ։










































