Օլիվիա Ուալդը և Էմմա Սթոունը հայտնի Revlon բրենդի դեմքերն են: Նրանք մասնակցել են իրենց իսկ նախաձեռնած բարեգործական մարաթոնին, որի հավաքած գումարն ուղղվել է քաղցկեղի դեմ պայքարին: Իր գործունեության տարիներին ծրագիրը 68 միլիոն դոլար է հավաքել և փոխանցել այն կենտրոնների հաշիվներին, որոնք զբաղվում են այս սարսափելի հիվանդության ուսումնասիրությամբ:
Աղջիկները լուսանկարիչների առջև կանգնել են թարմացած և հանգստացած, թեթև դիմահարդարմամբ և սանրվածքով, կիսասպորտային հագուստով, նրանք կոչ են արել վայելել զբոսանքը, ինչպես նաև հիշեցրել են բժշկի մոտ պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին:
Էմմա Սթոունն, ի դեպ, արարողությանը մենակ չի հայտնվել, նրան ուղեկցել է ընկերը՝ Էնդրյու Գարֆիլդը, ով նույնպես մասնակցել է մարաթոնին:










































