Օրանգուտանների ռոմանտիկ ծանոթության տեսագրությունը մեծ տարածում է գտել համացանցում։
Փոքրիկ կաթնասուններ Ջիտոն և Ասոկին առաջին անգամ միմյանց հանդիպել են Կենդանիների փրկության միջազգային կենտրոնում՝ գրում է Mashable-ը։ Միմյանց նկատմամբ քնքուշ վերաբերմունքի մասին տեսանյութը արագ նվաճել է օգտատերերի սրտերը։
Ջիտոն ընկերուհուց մեծ է 3 ամսով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է օրանգուտանն ուշադիր նայում ընկերուհուն, իսկ այնուհետև անցնում համբույրների։







































