«Ալ-Սադդ»-ը, որի կազմում հանդես է գալիս Ռաուլ Գոնսալեսը, պարտություն է կրել Քաթարի Արքայի գավաթի խաղարկության եզրափակիչում:
Խաղն ավարտվել է 2:3 հաշվով: «Ալ-Սադդ»-ը եզրափակիչում զիջել է «Լեհվիյա»-ին: Իր թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել իսպանացի հարձակվողը:
Այսպիսով՝ «Ալ-Սադդ»-ը, որն ավելի վաղ դարձել էր Քաթարի չեմպիոն, չկարողացավ ոսկե դուբլ ձևակերպել:








































