«Աստղային պատերազմներ»-ի երկրպագուները դեռևս հույս են փայփայում, որ ֆիլմի եզրափակիչ դրվագը կարող է նկարահանել Ջորջ Լուկասը:
Ֆիլմի երկրպագուները երազում են, որ ֆիլմը ստեղծողը վերադառնա 9-րդ ֆիլմի ռեժիսորական աթոռին՝ փոխարինելով այդ դերում հաստատված Քոլին Թրևորուին:
Այդ նպատակով բրազիլացի երկրպագուները միջնորդագիր են գրել, որտեղ Լուկասին քաղաքավարությամբ, սակայն մեծ հույսով և գործնականում պահանջելով խնդրել են զբաղվել նոր «Պատերազմներ»-ով: Այս պահին միջնորդագիրը ստորագրած երկրպագուների թիվը մոտենում է 20 հազարի:
«Ջորջ Լուկասի վերադարձը կատարյալ միջոց կլիներ՝ ավարտելու նոր եռագրությունը: Դա «Աստղային պատերազմներ»-ի հոր էպիկական հրաժեշտը կլիներ հեռու-հեռավոր գալակտիայի հետ»,- գրում է միջնորդագրի հեղինակը՝ դիմելով «հորը»:
Լուկասն անձամբ առայժմ չի մեկնաբանել այդ լուրը:










































